Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախարարն այցելել է երեխաներին

Նախարարն այցելել է երեխաներին
17.06.2015 | 17:14

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցեց երեխաների ծնողների հետ:

Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:
Այնուհետև նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների և բուժանձնակազմի մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
Արմեն Մուրադյանը հանձնարարեց բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:
Նախարարը հանձնարարեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում ևս մեկ անգամ վերանայել նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող բոլոր պահանջներին:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ